Արմեն Մարտիրոսյանը Հմայակ Հովհաննիսյանին ասել է ամենը նրա կերպարի մասին
Օրվա մամուլ
09:32 16/11/2012

Արմեն Մարտիրոսյանը Հմայակ Հովհաննիսյանին ասել է ամենը նրա կերպարի մասին

«Իրավունքն» իր «Բամբասանք» խորագրի ներքո գրում է. «Ըստ քաջատեղյակ աղբյուրի՝ Հմայակ Հովհաննիսյանը խիստ նեղացել է «Ժառանգություն» կուսակցությունից այն բանից հետո, երբ փորձել էր ինքն իրեն առաջարկել այդ կուսակցությանը, սակայն շատ կոպիտ ձևով մերժում էր ստացել, մասնավորապես՝ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից։

Ասում են, թե Մարտիրոսյանը լեռնցու պարզությամբ և անկեղծությամբ Հովհաննիսյանի երեսին ուղղակիորեն նետել է այն ամենն, ինչ մտածում է նրա կերպարի մասին, և ինչը երբեմն խոսակցության առարկա է քաղաքական կուլիսներում»։

Placeholder
Արմեն Մարտիրոսյանը Հմայակ Հովհաննիսյանին ասել է ամենը նրա կերպարի մասին