Դեսպանը Թբիլիսիի դպրոցում քննարկել է հայերենին վերաբերող հարցեր
Կրթություն, գիտություն
18:44 16/11/2012

Դեսպանը Թբիլիսիի դպրոցում քննարկել է հայերենին վերաբերող հարցեր

 Ուսուցչական անձնակազմին և բարձր դասարանի աշակերտներին հուզող հարցեր են քննարկվել նոյեմբերի 14-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի` Թբիլիսիի 104-րդ հայկական միջնակարգ դպրոցի այցելության ժամանակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, մասնավորապես քննարկվել են  հայոց լեզվի և գրականության դասագրքերի, հայերենի դասավանդման ժամերի քանակի և երկլեզու ուսուցման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Դեսպան Մանուկյանը, մանրամասն հետաքրքրվելով դպրոցում առկա խնդիրներով, հույս է հայտնել, որ դրանք դրական լուծումներ կգտնեն Վրաստանի համապատասխան գերատեսչության նորանշանակ ղեկավարության հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում:

Հովհաննես Մանուկյանը միաժամանակ պատրաստակամություն է հայտնել շարունակական և պարբերական բնույթի դարձնել հայկական կրթօջախների անձնակազմերի հետ նմանատիպ հանդիպումներն ու շփումները:

Placeholder
Դեսպանը Թբիլիսիի դպրոցում քննարկել է հայերենին վերաբերող հարցեր