Նոյեմբերի 21-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ
Քաղաքական
15:56 16/11/2012

Նոյեմբերի 21-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ, 2012 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Այս մասին հայտնեցին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախորդող հրապարակում`
Հավաքվել են արտահերթ նիստի համար անհրաժեշտ ստորագրությունները. Ընդդիմության հաջողությունը խորհրդարանում

 

Placeholder
Նոյեմբերի 21-ին կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ