Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
105-ամյա շվեդուհին ստացել է հրավեր` մանսակցելու նախադպրոցական հաստատություններից մեկում: Ինչրպես տեղեկացնում է The Local պարբերականը` 1907 թվականին ծնված` Շվեդիայի քաղաքացի Աննա Էրիքսոնին նամակում տեղեկացրել են, որ նրա համար հատկացվել է տեղ երելաների այն խմբում, որոնք մյուս տարի կբոլորեն իրենց 6-ամյակը:
Հրավերի հետ կապված այս դեպքը տեղի է ունեցել Ուպսալա նահանգում: Աննա Էրիքսոնն ապրում է ծերանոցում և նամակը եկել էր այդ հասցեով: Ինչպես պարզվել է` թոշակառուն դարձել է տեղական կրթական կենտրոնի 60 բաժանորդներից մեկը: Կենտրոնում պարզաբանել են, որ նամակներն ուղղարկվել են «բոլոր նրանց, ովքեր ծնվել են 07 թվականին», բայց աշխատակիցները չէին մտածել, որ բաժանորդների թվում կարող է հայտնվել նաև 1907 թվականին ծնվածը: Սխալի մասին կենտրոնին հայտնել է Աննա Էրիքսոնի դուստրը:
Մինչդեռ թույլ տված սխալին նախադպրոցական հաստատությունում շատ հանգիստ են վերաբերվում և նույնիսկ` հոսադրող: Մանկապարտեզ – կենտրոնի ղեկավարությունը հույ է հայտնել, որ 105-ամյա շվեդուհին կգա որպես հյուր: «Նա կարող է այցելել մեզ որպես հյուր` բաց դռների օրը»,- ասել է տնօրենը: Դեռ պարզ չէ, թե արդյոք պատրաստ է հյուրենկալվել Աննա Էրիքնսոնը: