Նախարարը`ուսանողներին. Այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա վաղն արդեն ունենալ մեր երազած հզոր Հայաստանը
Հասարակություն
18:47 17/11/2012

Նախարարը`ուսանողներին. Այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա վաղն արդեն ունենալ մեր երազած հզոր Հայաստանը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է ուսանողներին տոնի առիթով: Շնորհավորանում ասված է. «Հարգելի ուսանողներ, այսօր՝ նոյեմբերի 17-ը, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում նշվում է որպես ուսանողների միջազգային օր:

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ այդ պայծառ տոնի կապակցությամբ, մաղթում ամենանվիրական երազանքների և իղձերի իրականացում: Հենց ձեր շնորհիվ է, որ այսօր արդեն կարող ենք վստահ լինել մեր հայրենիքի հարատևության և ապագայի նկատմամբ: Այո, այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա վաղն արդեն ունենալ մեր երազած հզոր Հայաստանը:

Այս տոնը, հիրավի, հանդիսանում է համախմբման և միասնականության լավագույն ավանդույթի խորհրդանիշ բոլոր երիտասարդների համար, այն նաև ուսանողների իրավունքների պաշտպանության օրն է:

Մեկ անգամ ևս ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ուսման մեջ»:

Placeholder
Նախարարը`ուսանողներին. Այդ դուք եք, ում համարձակ ծրագրերի իրագործումը թույլ կտա վաղն արդեն ունենալ մեր երազած հզոր Հայաստանը