Պապադոպուլոսը չի տեղափոխվի «Միլան»
Աշխարհում
14:06 17/11/2012

Պապադոպուլոսը չի տեղափոխվի «Միլան»

«Շալկեի» հույն պաշտպան Կիրիակոս Պապադոպուլոսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի տեղափոխվի «Միլան», քանի որ նրան ամեն ինչ դուր է գալիս իր ներկայիս թիմում և ֆուտբոլիստը ստորագրել է նոր պայմանագիր: Այս մասին այսօր հայտարարել է Պապադոպուլոսի գործակալը` միաժամանակ հերքելով ֆուտբոլիստի տեղափոխվության հետ կապված մամուլում շրջանառվող լուրերը:

«Պապադոպուլոսը նոր պայմանագիր է կնքել «Շալկեի» հետ, որը նախատեսված է մինչև 2016 թ.-ը: Հնարավոր է, հետագայում նա որոշի տեղափոխվել այլ ակումբ, բայց ոչ հիմա»,- նշել է գործակալը:

Հիշեցնենք, որ Հունաստանի հավաքականի 20-ամյա պաշտպանը «Շալկե» է տեղափոխվել 2010 թ.-ից` հարազատ «Օլիմպիակոսից»: Այս ընթացքում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է 81 հանդիպում և նույնիսկ դարձել 7 գոլի հեղինակ:

Placeholder
Պապադոպուլոսը չի տեղափոխվի «Միլան»