Պեդրո. «Բավական է, Մեսսիի և Վիլյայի միջև որևէ խնդիր չկա»
Աշխարհում
14:40 17/11/2012

Պեդրո. «Բավական է, Մեսսիի և Վիլյայի միջև որևէ խնդիր չկա»

«Բարսելոնի» ֆուտբոլիստ Պեդրոն պատմել է իր աստղային խաղընկերներ Դավիդ Վիլյայի և Լիոնել Մեսսիի փոխհարաբերությունների մասին: Այս մասին տեղեկացնում է իսպանական «Marca»-ն:

«Խաղադաշտում պատահում է, որ ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ առաջանա, սակայն բավական է խոսել այն մասին, որ Վիլյան և Մեսսին վատ փոխհարաբերություններ ունեն, քանի որ դա այդպես չէ: Մարդիկ շատ են ուշադրություն դարձնում նմանատիպ տեղեկություններին: Հանդերձարանում մենք ծիծաղում ենք և քննարկում այդ թեման:

Մեսսին հոյակապ ֆուտբոլիստ է: Խաղադաշտում նա կարողանում է անել այն, ինչը չի հաջողվում մյուսներին: Ինձ համար մեծ պատիվ է Լեոյի հետ միասին հանդես գալ նույն թիմում»,- նշել է Պեդրոն:

Placeholder
Պեդրո. «Բավական է, Մեսսիի և Վիլյայի միջև որևէ խնդիր չկա»