«Բարսելոնը» կփոխի հովանավորին
Աշխարհում
14:42 19/11/2012

«Բարսելոնը» կփոխի հովանավորին

Soccerex.com-ի տեղեկություններով` կատալոնյան «Բարսելոնը» համաձայնության է հանգել «Qatar Airways» ընկերության հետ, որի համաձայն` այդ ընկերությունը հաջորդ մրցաշրջանից կդառնա թիմի պաշտոնական հովանավորը:

Հիշեցնենք, որ այժմ «Բարսելոնի» ֆուտբոլիստների մարզաշապիկներին գրված է «Qatar Foundation»: Այդ կազմակերպությունը կոմերցիոն չէ, և նրա հետ պայմանագիրն ստորագրվել է 2010 թ.:

«Qatar Airways»-ի հետ կնքված պայմանագրի համաձայն` «Բարսելոնը», ընդհանուր առմամբ, կստանա 170 մլն եվրո:

Placeholder
«Բարսելոնը» կփոխի հովանավորին