Միսթեր Բինին այլևս չենք տեսնի
Մշակույթ
09:10 19/11/2012

Միսթեր Բինին այլևս չենք տեսնի

Բրիտանացի միսթեր Բինի հանրահայտ կատակերգական կերպարն այլևս չի լինի: Դերասան Ռոուեն Աթկինսոնը որոշել է հրաժեշտ տալ այդ կերպարին ու անցնել դրամատիկական կերպարների: Դերասանը խոստովանել է, որ եթե այս տարիքում էլ «շարունակում ես երեխայական դերեր խաղալ», ապա դա բավականին տխուր է թվում: Նա ասել է, որ Բինի դերն իրեն մեծ կոմերցիոն հաջողություն է բերել, սակայն այն երեխայական է ու մեծ ֆիզիկական ակտիվություն է պահանջում:

Placeholder
Միսթեր Բինին այլևս չենք տեսնի