Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
««Ազատ դեմոկրատների», ինչպես նաև մի շարք քաղաքական ուժերի հետ հանդիպումները լինելու են շարունակական, և այս պահին կարող եմ ասել, որ կա լավատեսություն` նախագահական ընտրություններին ընդառաջ ձևավորել քաղաքական լրջագույն այնպիսի օրակարգ, որը երկրում կբերի համակարգային փոփոխությունների»,-Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նշենք, քիչ առաջ ավարտվեց «Բարգավաճ Հայաստան»- «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների հանդիպումը` ԲՀԿ-ի նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների համատեքստում:
Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ «Ազատ դեմոկրատների» հետ հանդիպումը բավականին արդյունավետ էր, իրապես կային ընդհանրության եզրեր բազմաթիվ լրջագույն խնդիրների վերաբերյալ, որոնք կարող են հիմք հանդիսանալ քաղաքական օրակարգի ձևավորմանը:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, որ առաջիկա օրերին ԲՀԿ-ն կշարունակի կոնսուլտացիաները արդեն արտախորհրդարանական ուժերի հետ, միաժամանակ նաև շարունակվելու են հանդիպումները խորհրդարանական այն ուժերի հետ, որոնց հետ ԲՀԿ-ն քննարկում ունեցել է:
Հիշեցնենք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն անցած շաբաթ հանդիպել է «Ժառանգության», «Օրինաց երկրի», ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի հետ: