ՊՍԺ-ն հետաքրքրված է Մարիո Բալոտելլիի ծառայություններով
Աշխարհում
14:35 19/11/2012

ՊՍԺ-ն հետաքրքրված է Մարիո Բալոտելլիի ծառայություններով

«Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվող Մարիո Բալոտելլին հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է «L’Equipe»-ը: Վերջին ժամանակներս իտալացի ֆուտբոլիստը կայուն տեղ չունի իր թիմի հիմնական կազմում: Նախկինում նաև տեղեկատվություն է եղել, որ Մարիոն խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հետ:

Հաղորդվում է, որ Բալոտելլիի տեղափոխությունը ֆրանսիական ակումբ կարող է կայանալ ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում: Հնարավոր գործարքի արժեքի մասին ոչ մի տեղեկություն չի հրապարակվում:

Placeholder
ՊՍԺ-ն հետաքրքրված է Մարիո Բալոտելլիի ծառայություններով