Սամուել Սևյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը
Օրվա թեմա
12:30 19/11/2012

Սամուել Սևյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մեծ թվով հայ շախմատիստներ էին մասնակցում Սլովենիայի Մարիբոր քաղաքում անցկացված աշխարհի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությանը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Սամուել Սևյանը (ԱՄՆ) նվաճել է աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոնի տիտղոսը: Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Գաբուզյանն արժանացել է աշխարհի մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոնի տիտղոսին: Մեր երկրի մեկ այլ ներկայացուցիչը` Շանթ Սարգսյանը, աշխարհի փոխչեմպիոն է հռչակվել մինչև 10 տարեկանների մրցաշարում:

Placeholder
Սամուել Սևյանը նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը