«BlackBerry Social»` ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար
ՏՀՏ-ն Հայաստանում
12:46 20/11/2012

«BlackBerry Social»` ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է BlackBerry® սմարթֆոններից օգտվող կանխավճարային բաժանորդների համար ստեղծված «BlackBerry Social» սոցիալական շփման և ինտերնետային ծառայությունների փաթեթը` նախատեսված հատկապես երիտասարդների համար: Ակտիվացնելով փաթեթը` բաժանորդը ստանում է.

• BlackBerry® Էլեկտրոնային հասցե ([email protected]). այս հասցեով ուղարկվող հաղորդագրությունները բաժանորդը կստանա իր սմարթֆոնին իրական ժամանակում և հենց սմարթֆոնից էլ կարող է վարել ամբողջ նամակագրությունը
• Շփում ակնթարթային հաղորդագրությունների միջոցով` BlackBerry® Messenger-ի, ինչպես նաև Windows Live Messenger-ի, Google Talk-ի և ICQ-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի շնորհիվ
• Շփում սոցիալական ցանցերում` Facebook-ի, Flickr Photo Uploader-ի և MySpace-ի` հատուկ BlackBerry® սմարթֆոնների համար մշակված ծրագրերի միջոցով
• Ներառված ինտերնետ

Ընկերության մամուլի ծառայությունից մանրմասնում են. «BlackBerry Social» փաթեթ կարելի է ակտիվացնել 1 օրով, 1 շաբաթով կամ 1 ամսով: Եթե նշված ժամկետի ավարտին բաժանորդի հաշվին լինի համապատասխան գումար, ապա ծառայության գործողության ժամկետն ավտոմատ կերկարացվի, հակառակ դեպքում ծառայությունը կապաակտիվացվի:

Փաթեթ

Գործողության ժամկետ

(օր)

Ներառված ինտերնետ

(ՄԲ)

Արժեք

(դրամ)

«BlackBerry Social 1»

1

5

100

«BlackBerry Social 7»

7

50

600

«BlackBerry Social 30»

30

500

2400

«BlackBerry Social» փաթեթ ակտիվացնելու, ապաակտիվացնելու կամ փաթեթի մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել համապատասխան հրահանգը:

Փաթեթ

Գործողության ժամկետ

(օր)

Ներառված ինտերնետ

(ՄԲ)

Արժեք

(դրամ)

«BlackBerry Social 1»

1

5

100

«BlackBerry Social 7»

7

50

600

«BlackBerry Social 30»

30

500

2400

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից կամ pda.mts.am բջջային կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Placeholder
«BlackBerry Social»` ծառայությունների փաթեթ կանխավճարային բաժանորդների համար