Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երկուշաբթի երեկոյան 80 տարեկանում սրտի հետ կապված հիվանդությունից վախճանվել է ֆանտաստ-գրող Բորիս Ստրուգացկին, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ստրուգացկին մահացել է հիվանդանոցում: Նրա ընկերներից մեկն ասել է, որ վերջին շրջանում գրողը իրեն վատ էր զգում և գրեթե չէր խոսում մերձավորների հետ:
Բորիս Ստրուգացկին ծնվել է 1933 թվականին Լենինգրադում, համալսարանն ավարտել է աստղագետի դիպլոմով: Նա առաջին հերթին հայտնի է որպես ժամանակակից գիտական ու սոցիալական ֆանտաստիկայի հիմնադիր: Ստեղծագործությունների մեծամասնությունը գրել է եղբոր՝ Արկադի Ստրուգացկիի հետ համահեղինակությամբ:Վերջինս կյանքից հեռացել էր 1991-ին: