Ա.Ղազարյան. Թուրքիայի կառավարությունը փաստացի չի լեգալացնում շուրջ 240 միլիոն դոլարի առևտուրը
Տնտեսություն
13:48 20/11/2012

Ա.Ղազարյան. Թուրքիայի կառավարությունը փաստացի չի լեգալացնում շուրջ 240 միլիոն դոլարի առևտուրը

«Եթե Թուրքիայի իշխանությունները չլեգալացնեն հայ-թուրքական առևտրաշրջանառությունը, հայ գործարարները ստիպված կլինեն այլ շուկաներ փնտրել», - այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, հիշեցնելով, որ երկու երկրների միջև` դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում առևտրաշրջանառությունը կազմում է շուրջ 240 մլն ԱՄՆ դոլար:

«Թուրքիայից ներկրվում է արդյունաբերական հումք, մեքենասարքավորումներ, շինանյութ, մեքենասարքավորումների կոմպոնենտներ: Ապրանքները ներկրվում են Թուրքիայից` մեքենաներով, բեռնատարներով: Թուրքիայի հետ իրականացվում է նաև ճամպրուկային առևտուր` հագուստ, շինանյութ»,- ասաց նա, ցավով նշելով, որ այդ շրջանառությունը, փաստացի, միակողմանի է:

Ըստ բանախոսի` հայ գործարարները փորձում են Թուրքիա որոշ ապրանքատեսակներ ներմուծել վրացական կամ իրանական փաստաթղթերով, սական դա մեծ տոկոս չի կազմում:

«Թուրքիայի կառավարությունը փաստացի առևտուրը չի լեգալացնում: Ինչքա՞ն կարող ենք անհավասար վիճակում մնալ»,- եզրափակեց Արսեն Ղազարյանը:

 

Placeholder
Ա.Ղազարյան. Թուրքիայի կառավարությունը փաստացի չի լեգալացնում շուրջ 240 միլիոն դոլարի առևտուրը