Թեհրանում ձեռնարկվում են քայլեր` որոշ ապրանքների արտահանման վրա դրված արգելանքը հանելու ուղղությամբ
Օրվա մամուլ
09:38 20/11/2012

Թեհրանում ձեռնարկվում են քայլեր` որոշ ապրանքների արտահանման վրա դրված արգելանքը հանելու ուղղությամբ

«Ժողովուրդը» հիշեցնում է, որ Իրանից Հայաստան 52 անուն ապրանքատեսակների արտահանումը դադարեցնելու որոշում է կայացվել, և գրում. «Քանի որ հայտնի չէ, թե մեր հարևան երկիրը երբ կհանի դրված արգելանքը, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու համար»։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ են բանակցությունները Իրանի հետ, և առհասարակ, խնդրի կարգավորմանն ուղղված ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՀՀ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում եմ, որ Թեհրանում Հայաստանի դեսպանության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնց մասին հրապարակային խոսելուց ձեռնպահ կմնամ»,–«Ժողովուրդ»–ին պատասխանել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

Placeholder
Թեհրանում ձեռնարկվում են քայլեր` որոշ ապրանքների արտահանման վրա դրված արգելանքը հանելու ուղղությամբ