Մանչինին զգուշանում է Ռոնալդուից
Աշխարհում
13:55 20/11/2012

Մանչինին զգուշանում է Ռոնալդուից

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին Մադրիդի «Ռեալի» կազմում առանձնացրել է Քրիշտիանու Ռոնալդուին:
«Քրիշտիանուի համար Մանչեսթեր վերադարձը յուրահատուկ կլինի: Միևնույն ժամանակ այս խաղը շատ կարևոր է նրա թիմի համար: Չէ՞ որ նրանք պետք է ապահովեն ելքը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

Ռոնալդուն բարձրակարգ ֆուտբոլիստ է և արժանի է «Ոսկե գնդակին»: Անցած մրցաշրջանում նա շատ գոլեր խփեց, որոնք «Ռեալին» հնարավորություն տվեցին շրջանցել «Բարսելոնին»: Հույս ունեմ, որ չորեքշաբթի օրվա երեկոն նրա համար անհաջող կլինի: Ծանր է խաղալ, երբ մցակցի կազմում կա մի ֆուտբոլիստ, ով յուրաքանչյուր խաղում մեկ կամ երկու գոլ է խփում»,- Մանչինիի խոսքերը մեջբերել է «Guardian»-ը:
 

Placeholder
Մանչինին զգուշանում է Ռոնալդուից