Շաղգամյանը` ՀՀ վաստակավոր մանկավարժ
Կրթություն, գիտություն
14:44 20/11/2012

Շաղգամյանը` ՀՀ վաստակավոր մանկավարժ

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել  Գ.Գ. Շաղգամյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին  հայտնեցին երկրի ղեկավարի գրասենյակից:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի համար ՀՊՄՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գայանե Գեղամի ՇԱՂԳԱՄՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում»,-ասված է երկրի ղեկավարի հրամանգրում:
 

Placeholder
Շաղգամյանը` ՀՀ վաստակավոր մանկավարժ