Ադրբեջանում ով չի կարողանում կաշառք տալ, տարիներով դիպլոմ չի ստանում
Կրթություն, գիտություն
15:16 21/11/2012

Ադրբեջանում ով չի կարողանում կաշառք տալ, տարիներով դիպլոմ չի ստանում

Ադրբեջանի համալսարանի մի խումբ շրջանավարտներ արդեն երկու տարի է` չեն կարողանում ստանալ իրենց ավարտական դիպլոմները: Պատճառը` դիպլոմը ստանալու համար շրջանավարտներից պահանջվող կաշառքն է: Կաշառք տալու հնարավորություն չունեցող շրջանավարտների դիպլոմները պահվում են կադրերի բաժնի չհրկիզվող պահարանում:
Գրում Pia.az-ը:

Աղբյուրի տեղեկություններով` համալսարանի բակալավրիատն ավարտած ուսանողները չեն կարողանում ստանալ իրենց դիպլոմները: Համալսարանի ռեկտոր Էլդար Գահրամանովը դիկտատուրա է սահմանել բարձրագույն կրթության հաստատությունում:

Նրանից առաջ ռեկտոր Աքիֆ Մուստաֆաևից մնացած ավանդույթն ավելի կոշտացրած Գահրամանովը մասնավոր բարձրագույն դպրոցը վերածել է կոռուպցիայի օջախի: Այսպես` դիպլոմը ստանալու համար համալսարանի յուրաքանչյուր շրջանավարտից 2000 մանաթ (2400 դոլար) կաշառք է պահանջվում: Ով չի կարողանում տալ գումարը, տարիներով չի ստանում դիպլոմը:
Այս մասին կայքին տեղեկացրած աղբյուրը նշել է նաև, որ այդ համալսարանի հետ կապված լուրջ կոռուպցիոն փաստեր ունի, որոնք պետք է հրապարակի:

Placeholder
Ադրբեջանում ով չի կարողանում կաշառք տալ, տարիներով դիպլոմ չի ստանում