Պիկե. «Մեսսին ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց»
Աշխարհում
15:57 21/11/2012

Պիկե. «Մեսսին ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց»

Կատալոնյան «Բարսելոնի» պաշտպան Պիկեն մեկնաբանել է «Սպարտակի» նկատմամբ տոնած հաղթանակը:

«Հաղթանակն այնքան էլ հեշտ չտրվեց,- Պիկեի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Բայց մենք լավ խաղ ցուցադրեցինք:Մինչև ընդմիջում հաջողվեց երեք գոլ խփել, իսկ այնուհետև հանգիստ վերահսկում էինք խաղի ընթացքը: «Սպարտակը» վատ թիմ չէ: «Նոու Կամպում» մոսկովյան թիմը մեզ շատ տհաճություններ պատճառեց:

Մեսսին ֆանտասիկ հանդիպում անցկացրեց: Իմ կարծիքով` Լեոն մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է: Երբ քո թիմում նման խաղացող կա, պարտավոր ես 100 տոկոսով օգտագործել նրա հնարավորությունները: Եվ մենք դա անում ենք` գործելով նրա միջոցով: Չէ՞ որ Մեսսին հիանալի գիտի` ինչպես գոլ խփել և ինչպես հաղթել»:

Placeholder
Պիկե. «Մեսսին ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց»