Անրին երրորդ անգամ կտեղափոխվի՞ «Արսենալ»
Աշխարհում
13:35 21/11/2012

Անրին երրորդ անգամ կտեղափոխվի՞ «Արսենալ»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկել է, որ ձմռանը կրկին կարող է վարձավճարով հրավիրել Տյերի Անրիին:

«Արդյոք հունվարին կրկին կհրավիրե՞նք նրան: Ես դա չեմ բացառում: Չգիտեմ` արդյոք այդ տարբերակը հետաքրքրո՞ւմ է նրան, սակայն տեսնում եմ, որ հիմա լավ մարզավիճակում է:

Ձմռանը մենք կկորցնենք Ժերվինյոյին, ով պետք է մասնակցի Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությանը, ուստի հարձակվողների ռոտացիայի առումով խնդիրներ կունենանք: Բացի այդ, հնարավոր է, որ հեռանա Մարուան Շամախը: Ես չեմ կանգնի նրա ճանապարհին:

Տյերին թիմին հույս է ներշնչում, հատկապես երբ խաղադաշտում է: Դա ամենագլխավորն է: Անրին ինտելիգենտ մարդ է, կարող է արժեքավոր խորհուրդներ տալ երիտասարդներին, որովհետև ժամանակին եղել է նույն վիճակում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերել է BBC-ն:

Placeholder
Անրին երրորդ անգամ կտեղափոխվի՞ «Արսենալ»