Ռոբերտո դի Մաթեո. «Հպարտ եմ, որ աշխատել եմ «Չելսիում»
Աշխարհում
15:51 22/11/2012

Ռոբերտո դի Մաթեո. «Հպարտ եմ, որ աշխատել եմ «Չելսիում»

Ռոբերտո դի Մաթեոն մեկնաբանել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից իր պաշտոնանկությունը:

«Ես հպարտ եմ, որ աշխատել եմ «Չելսիում» և 2 մրցանակ նվաճել նրա հետ: Ինձ համար այս ակումբը երկրորդ տուն էր, և հիմա շատ դժվար է, որ պետք է բաժանվեմ նրանից: Նման հիանալի կոլեկտիվի հետ աշխատանքը պատիվ էր ինձ համար:

«Չելսին» հավերժ կմնա իմ սրտում, քանի շատ տարիներ եմ նվիրել նրան, սկզբում` որպես ֆուտբոլիստ, իսկ հետո` որպես մարզիչ: Ես նաև միշտ կհիշեմ մեր հաղթանակը Չեմպիոնների լիգայում»,- ասել է դի Մաթեոն:

Հիշեցնենք, որ դի Մաթեոն հեռացվել է աշխատանքից Չեմպիոնների լիգայում ձախողվելուց հետո: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ռաֆայել Բենիտեսը:

Placeholder
Ռոբերտո դի Մաթեո. «Հպարտ եմ, որ աշխատել եմ «Չելսիում»