Գազայում հրադադար է. Ռազմական և ֆինանսական աջակցության համար «ՀԱՄԱՍ»-ը շնորհակալ է Իրանին
Քաղաքական
11:50 22/11/2012

Գազայում հրադադար է. Ռազմական և ֆինանսական աջակցության համար «ՀԱՄԱՍ»-ը շնորհակալ է Իրանին

Ռազմական և ֆինանսական աջակցության համար շնորհակալ ենք Իրանին:
Այդ մասին իրանական «ասրիրան.քոմ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղխորհրդի նախագահ Խալեդ Մաշալը:

«ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչը Պաղեստինի և Իսրայելի միջև հաստատված հրադադարից հետո, անդրադառնալով Իրանի՝ Պաղեստինին ցուցաբերած աջակցությանը, նշել է. «Չնայած Սիրիայի հարցում Իրանի հետ ունեցած մեր տարաձայնություններին՝ Իրանն Իսրայելի դեմ պայքարում ֆինանսական և ռազմական աջակցություն ցուցաբերեց»:

«Ասրիրան»-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Բոլթոնը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան վերջին հակամարտությանը, նշել է. «Գազայի պատերազմն ոչ թե հակամարտություն էր Իսրայելի և Պաղեստինի միջև, այլ իրականում, դա պայքար էր Իրանիև Իսրայելի միջև: Գազայի պատերազմով Իրանն Իսրայելի ռազմական կարողությունն էր ստուգում: Այդպիսով` Իրանն Իսրայելին հասկացրեց, որ եթե վերջինս հարձակվի իր միջուկային հաստատությունների վրա, ապա Իրանը կարող է երկու ճակատով՝ պաղեստինյան «ՀԱՄԱՍ»-ի լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջոցով հակահարված տալ Իսրայելին:

Նշենք, որ նախօրեին Եգիպտոսի միջնորդությամբ՝ Իսրայելի և «ՀԱՄԱՍ»-ի միջև հրադադար է հաստատվել: Ութ օր տևած հակամարտության հետևանքով 110 պաղեստինցի է զոհվել:

Նախորդող տեղեկատվություն՝
Իրանը Չմիավորման շարժման անդամ երկրներին կոչ է արել ընդհատել Իսրայելի հետ ունեցած բոլոր տեսակի հարաբերությունները

«ՖԱՐՍ». Էրդողանը տարածաշրջանի մուսուլմանական ազգերի հանդեպ վարում է կեղծ քաղաքականություն

Իրանի ԱԳՆ. Իսրայելը ոչնչացման ճանապարհին է

Placeholder
Գազայում հրադադար է. Ռազմական և ֆինանսական աջակցության համար «ՀԱՄԱՍ»-ը շնորհակալ է Իրանին