Ր. Հովհաննիսյան. ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան
Քաղաքական
14:06 22/11/2012

Ր. Հովհաննիսյան. ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

ԼՂ հակամարտության հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքվում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նշենք, որ Ր. Հովհաննիսյանը մեկնել է Բաքու` մասնակցելու Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային խորհրդաժողովի 7-րդ ասամբլեայի նիստին:

«Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է հաղթահարել անցյալի ժառանգությունը: Կողմերից յուրաքանչյուրը պետք է իրեն վերաբերվի քննադատաբար»,- նշել է Հովհաննիսյանը:

Պատասխանելով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին, բանախոսը, նշել է, որ սխալ է կիրառել «օկուպացիա» եզրույթը:
«Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, ապա հայկական հողերի մեծ մասը օկուպացվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- նշել է Ր. Հովհաննիսյանը:

Placeholder
Ր. Հովհաննիսյան. ԼՂ հիմնախնդրի հիմքում ընկած է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան