Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական «Տոտենհեմ» ֆուտբոլային ակումբի երկրպագուները հինգշաբթի հարձակման են ենթարկվել իտալացի ֆանատների կողմից: Նրանք Հռոմ են ժամանել Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում «Լացիոյի» հետ իրենց թիմի խաղին հետևելու համար: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Լացիոյի» երկրպագուների ագրեսիվ պահվածքից տուժածների թիվը հասնում է 10 մարդու: Լոնդոնյան թիմի ևս մեկ ֆանատ լուրջ վնասվածք է ստացել և այժմ ծանր վիճակում է:
Հարձակում գործած անձինք ձերբակալված են, սակայն նրանց անունները չեն հրապարակվում:
Placeholder