Ռոնալդինյոն կմնա Բրազիլիայում
Աշխարհում
14:30 23/11/2012

Ռոնալդինյոն կմնա Բրազիլիայում

Բրազիլական «Ատլետիկո Մինեյրոն» առաջիկա շաբաթվա ընթացքում բանակցությունների կհրավիրի թիմի կիսապաշտպան Ռոնալդինյոյին: 

Մամուլում լուրեր են տարածվել, որ բրազիլացին ցանկանում է տեղափոխվել «Սանթոս» կամ «Ֆլյումինենսե», որոնք, իբր, տպավորվել են վերջին ամիսներին կիսապաշտպանի ցուցադրած խաղով:

Այս խոսակցություններին վերջ տալու համար «Ատլետիկո Մինեյրոն» բրազիլացուն կառաջարկի նոր պայմանագիր:

Ռոնալդինյոյի եղբայրը և գործակալը` Ռոբերտո Ասիսը, հայտարարել է, որ բանակցությունները պետք է ընթանան առանց խնդիրների:

«Չեմ կարող ասել, թե նոր պայմանագիրն ինչ ժամկետով նախատեսված կլինի` 1-4 կամ ավելի տարիներ: Կարևորն այն է, որ Ռոնին երջանիկ է այս ակումբում»,- նշել է Ասիսը:

Placeholder
Ռոնալդինյոն կմնա Բրազիլիայում