Բ. Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում
Քաղաքական
09:46 24/11/2012

Բ. Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի զարգացմանն առնչվող հարցեր:

Նախագահ Սահակյանն անհրաժեշտ է համարել այս հարթությունում համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը, ինչը կարևոր է նաև արտաքին քաղաքական տեսանկյունից:
Երկրի ղեկավարը նշել է, որ անկախ քաղաքական ուժերի ծրագրերում առկա տարբերություններից, ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում` այն համարելով հայոց պետականության ռազմավարական ամենակարեւոր հիմնախնդիրներից մեկը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:

Placeholder
Բ. Սահակյան. Ղարաբաղյան հիմնահարցում անհրաժեշտ է ցուցաբերել միասնական մոտեցում