Մանչինիին չի անհանգստացնում Մոուրինյոյի քննադատությունը
Աշխարհում
15:03 24/11/2012

Մանչինիին չի անհանգստացնում Մոուրինյոյի քննադատությունը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատասխանել է Մադրիդի «Ռեալը» գլխավորող Ժոզե Մոուրինյոյի այն քննադատությանը, ըստ որի` Չեմպիոնների լիգայի խմբային փուլում կայացած առերես հանդիպումից հետո Մանչինին պետք է ամաչեր վերադառնալ Մանչեսթեր:

«Մոուրինյոն ոչ «Մանչեսթեր Սիթիի» նախագահն է, ոչ էլ սեփականատերը, ուստի նրա կարծիքն ինձ ամենևին չի անհանգստացնում»,- նշել է իտալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով` 1:1:

Placeholder
Մանչինիին չի անհանգստացնում Մոուրինյոյի քննադատությունը