Երևանում երկինքն ամպամած է, տեղումները` քիչ հավանական
Օրվա թեմա
10:30 24/11/2012

Երևանում երկինքն ամպամած է, տեղումները` քիչ հավանական

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ին, 25-ին առավելապես արևելյան շրջաններում, 26-ին շրջանների մեծ մասում, 27-ին Սյունիքում սպասվում են տեղումներ: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 28-ի գիշերը`ևս 2-3 աստիճանով:

 «Հայպետհիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, Երևանում նոյեմբերի 24-25-ին, 27-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 26-ին հնարավոր է թույլ անձրև: 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը ցերեկը կլինի +14, իսկ հետագա երեք օրերին` +12: Գիշերը կգրանցի 6 աստիճան տաքություն:

 


 

 

Placeholder
Երևանում երկինքն ամպամած է, տեղումները` քիչ հավանական