«Solar Decathlon». Հայ ճարտարապետներն ու դիզայներները ևս կարող են մասնակցել մրցույթին
Մշակույթ
11:30 26/11/2012

«Solar Decathlon». Հայ ճարտարապետներն ու դիզայներները ևս կարող են մասնակցել մրցույթին

2014թ. հունիսին Ֆրանսիայում` Վերսալ քաղաքում, տեղի է ունենալու «Solar Decathlon» խորագրով միջազգային գիտական մրցույթ, որն անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

ԿԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, մրցույթը նախատեսում է տարբեր երկրների ճարտարապետների, ինժեներների և դիզայներների թիմային մասնակցությունը: Յուրաքանչյուր խմբից ակնկալվում է բնակարանի այնպիսի նախագծի ներկայացում, որտեղ էներգետիկ բոլոր կարիքները կարող են լուծվել բացառապես արևային էներգիայով:

Հաղթանակի հավակնող նախագծում հաշվի են առնվում տեխնիկական հետևյալ գործոնները` ճարտարապետական, շինարարական որակը, նորարարությունը, դիմացկունությունը, էներգետիկ արդյունավետությունն ու հարմարավետությունը, արտադրության և կիրառման մատչելիությունը և այլն: Նախընտրական հանձնաժողովը ներկայացված առաջարկներից մինչև ընթացիկ տարեվերջ ընտրելու է քսան նախագիծ, որոնք ընդգրկվելու են մրցութային փուլում:

Մասնակցել ցանկացող խմբի դիմումները` 20 էջի սահմաններում նախագծի նկարագրի հետ մեկտեղ մինչև ս.թ. դեկտեմբերի 10-ը պետք է առցանց ուղարկել www.solardecathlon2014.fr կայքէջին :

 

Placeholder
«Solar Decathlon». Հայ ճարտարապետներն ու դիզայներները ևս կարող են մասնակցել մրցույթին