Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ նախագահ. Նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ
Վերջին շրջանում նկատելի է դարձել Լիբանանի աճող ներկայությունը մեր երկրի տնտեսության մեջ: Այս մասին Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսին նախորդած հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ, տարածաշրջանային հարցեր:
Սերժ Սարգսյանի գնահատմամբ, երկու երկրների միջև հաստատված են բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի մասին վկայում են նախորդ տարի Լիբանանի նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցն ու դրան հետևած ՀՀ նախագահի այցը Լիբանան:
«Այս այցելությունների պարբերականությունը խոսում է այն մասին, որ մեր միջև հաստատված է բարձր մակարդակի երկխոսություն, որ մենք ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, և այդ հարաբերությունները նաև զարգացնելու ցանկություն: Պայմանավորվեցինք օգտագործել բոլոր հնարավորությունները երկկողմ տնտեսական համագործակցությունը խթանելու ուղղությամբ»,-ասել է ՀՀ նախագահը:
Նշենք, որ Սերժ Սարգսյանի և Միշել Սուլեյմանի երկկողմ, ապա երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված կազմով բանակցությունների ավարտին տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասինե» համաձայնագրերը: