Վիլանովան կարծում է, որ «Բարսելոնին» դեռ չի կարելի Իսպանիայի չեմպիոն անվանել
Աշխարհում
14:17 26/11/2012

Վիլանովան կարծում է, որ «Բարսելոնին» դեռ չի կարելի Իսպանիայի չեմպիոն անվանել

«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Լևանտեի» նկատմամբ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում տոնած հաղթանակից հետո հայտարարել է, որ իր թիմին Իսպանիայի չեմպիոն անվանելու ժամանակը չէ:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնը» «Ռեալի» նկատմամբ միավորների տարբերությունը հասցրեց 11-ի: Սակայն «Արքայական ակումբն» առայժմ 3-րդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Մադրիդի «Ատլետիկոն» է, որը վաստակել է 34 միավոր և 3 միավորով է հետ մնում կատալոնյան ակումբից:

«Առաջնությունը չի ավարտվել, և դեռ 75 միավոր պետք է խաղարկվի, իսկ «Ատլետիկոյին» մենք ընդամենը 3 միավորով ենք գերազանցում,- Վիլանովայի խոսքերը մեջբերել է «Բարսելոնի» պաշտոնական կայքը:- Հիշում եմ, երբ Խոսեպ Գվարդիոլայի հետ առաջին մրցաշրջանն էինք անցկացնում, կրկին այսպիսի առավելություն ունեինք, իսկ վերջնարդյունքում ամեն ինչ որոշվեց «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, և մենք պետք է անպայման հաղթեինք»:

Placeholder
Վիլանովան կարծում է, որ «Բարսելոնին» դեռ չի կարելի Իսպանիայի չեմպիոն անվանել