Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Տնտեսություն
17:38 27/11/2012

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվարկային զուտ եկամուտի հետ առնչվող հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը և գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը:

Նախագահ Սահակյանն ընդգծել է գործընթացի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը՝ նշելով դրա կարևորությունը գյուղատնտեսության զարգացման, հողօգտագործողների աշխատանքի խրախուսման և հողերի պահպանման ու բարելավման տեսանկյունից:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

Placeholder
Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել