Հայ նկարիչների կտավները վաճառվում են ռեկորդային գներով
Մշակույթ
14:57 27/11/2012

Հայ նկարիչների կտավները վաճառվում են ռեկորդային գներով

Լոնդոնում Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդում 623,7 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվել է Մարտիրոս Սարյանի վաղ շրջանի աշխատանքներից «Բանաստեղծ: Արագած լեռան լանջերին» կտավը:
Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»` հղում անելով աճուրդային տանը:

Մ. Սարյանի, ինչպես նաև Դմիտրի Նալբանդյանի «Երիցուկներ» կտավները (175,3 հազար ֆունտ ստեռլինգ), ըստ աճուրդային տան, վաճառվել են ռեկորդային գներով:

1,2 միլիոն ֆունտ ստեռլինգով վաճառվել է Վալենտին Սորովի «Պրասկովյա Մամոնտովայի դիմանկարը», ինչը նկարչի աշխատանքների համար ռեկորդային է:

Placeholder
Հայ նկարիչների կտավները վաճառվում են ռեկորդային գներով