Ամանորյա տոների համար բոլոր հանգստյան տներն արդեն զբաղված են
Օրվա մամուլ
09:44 27/11/2012

Ամանորյա տոների համար բոլոր հանգստյան տներն արդեն զբաղված են

«Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի փողոցներում արդեն նկատելի է ամանորյա եռուզեռը: Մարդիկ սկսել են չրեղենի և ընկուզեղենի առևտուրը, որովհետև կարծում են, որ դեկտեմբերի կեսերից աստղաբաշխական գների առաջ կարող են կանգնել: «Ոչինչ չի կարող խաթարել թեկուզ վերջին կոպեկով ամանորի սեղան գցելու հայկական սովորույթը»,- գրում է թերթը ու նշում, որ պարզել է, որ տոնական օրերի համար ռեզերվ են արվել Ծաղկաձորի, Աղվերանի, Ջերմուկի մի շարք հանգստյան տների բոլոր համարները:

Placeholder
Ամանորյա տոների համար բոլոր հանգստյան տներն արդեն զբաղված են