Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մոնակո»
Աշխարհում
16:18 27/11/2012

Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մոնակո»

«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մոնակո»: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը: Ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևի ակումբը ցանկանում է հրավիրել 34-ամյա կիսապաշտպանին, որպեսզի նա օգնի թիմին` վերադառնալու Ֆրանսիայի ուժեղագույնների առաջնություն: «Մոնակոյի» մարզիչը, ի դեպ, Կլաուդիո Ռանյերին է, ով 2001 թ. Լեմպարդին «Վեստ Հեմից» հրավիրել է «Չելսի»:

Ինքը` Լեմպարդը, մտադիր է ձմռանը կամ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ «Չելսիից»: «Մոնակոյից» բացի, նրա ծառայություններով հետաքրքրվում են նաև ՊՍԺ-ն, «Լոս Անջելես Գելեքսին» և չինական «Գուանչժոուն»:

Placeholder
Լեմպարդը կարող է տեղափոխվել «Մոնակո»