Մայր Աթոռ. Ռեժիսորը պետք է դիմի Ռուսաստանի թեմին
Մշակույթ
16:34 28/11/2012

Մայր Աթոռ. Ռեժիսորը պետք է դիմի Ռուսաստանի թեմին

 «Մայր Աթոռն արդեն պատասխանել է «Հայկական հաց»-ի  ռեժիսոր Արմեն Գասպարյանին, որ որևէ առնչություն ֆիլմի հետ չունի», - panorama.am-ին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հիշեցնենք` այսօրվա ասուլիսի ժամանակ ռեժիսոր Արմեն Գասպարյանը հայտատարեց, թե  Սանկտ Պետերբուրգի Սբ.Կատարինե հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանը Մայր Աթոռի անունից պահանջել է հեռացնել «Հայկական հացը»  ֆիլմը` քրիստոնեական ֆիլմերի «Նեվսկի բլագովեստ» («Невский благовест») կինոփառատոնից, և մինչ օրս Մայր Աթոռից որևէ պարզաբանում չի եղել:     

«Մեր նամակում նշված է, որ Արմեն Գասպարյանը պետք է իր հարցերի պարզաբանման համար դիմի Ռուսաստանի հայոց թեմ  և այդ միջոցով կարգավորի խնդիրները:  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ դա չի առնչվում», - ասաց նա:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ինչպես է վերաբերվում Մայր Աթոռը Հայաստանում կամ որևէ փառատոնին «Հայկական հաց» ֆիլմի ցուցադրմանը` քահանա Մելիքյանն ասաց, որ որևէ մեկնաբանություն չի կարող տալ:

Placeholder
Մայր Աթոռ. Ռեժիսորը պետք է դիմի Ռուսաստանի թեմին