Մոուրինյո. «Իմ սիրտը պատկանում է «Ինտերին»
Աշխարհում
17:47 28/11/2012

Մոուրինյո. «Իմ սիրտը պատկանում է «Ինտերին»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի կարողանում մոռանալ իր նախկին թիմին` «Ինտերին», որը գլխավորած 2 տարիների ընթացքում դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, ինչպես նաև հաղթել է ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում` Չեմպիոնների լիգայում:

«Ինձ 3 անգամ առաջարկել են գլխավորել «Ռեալը»: Ընկերներս ասում էին, որ սխալ կլինի հրաժարվել այդ առաջարկից: Ես տեղափոխվեցի Մադրիդ, քանի որ հաղթելով այստեղ, դու պատմություն ես կերտում, սակայն իմ սիրտը պատկանում է «Ինտերին»:

Ոչ մի այլ ակումբում ես այնքան երջանիկ չեմ եղել, որքան միլանյան թիմում: Ես լալիս էի, երբ հեռացա «Ինտերից»: Հիմա էլ տխրում եմ, երբ թիմը պարտվում է և ուրախանում եմ նրանց հաջողություններով»,- նշել է Մոուրինյոն:

Placeholder
Մոուրինյո. «Իմ սիրտը պատկանում է «Ինտերին»