Զվարթնոցը` ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը
Հասարակություն
14:55 28/11/2012

Զվարթնոցը` ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը

Զվարթնոց միջազգային օդանավակայանը Դուբայում գործող Arabian Reach կազմակերպության կողմից առաջադրվել է «Զարգացող շուկաների օդանավակայաններ մրցանակաբշխությանը» /“EMAA” “Emerging Markets Airports Award”/:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդմամբ, Զվարթնոցից բացի ԱՊՀ-ից ընտրվել են Մոսկվայի Դոմոդեդովո և Շերեմետևո, Սանկտ Պետերբուրգի Պուլկովո և Բիշքեկի Մանաս օդանավակայանները: Այժմ ընթանում է օնլայն քվեարկություն այս  հղումով, որի արդյունքներով կընտրվի ԱՊՀ երկրների լավագույն օդանավակայանը:

Ցանկացողները կարող են քվեարկել անկախ իրենց գտնվելու վայրից: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2013թ. հունվարին:


 

Placeholder
Զվարթնոցը` ԱՊՀ 5 լավագույն օդանավակայաններից մեկը