Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՂՀ արտգործնախարար. Ադրբեջանը շահագրգիռ չէ տարածաշրջանի կայունության հարցում
Այսօր Երևանում մեկնարկեց «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» երկօրյա միջազգային համաժողովը, որին մասնակցում են շուրջ երկու տասնյակ փորձագետներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Իրանից, Իսրայելից:
Ինչպես բացման խոսքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը՝ ամենամյա դարձած ներկայիս համաժողովի օրակարգում կքննարկվեն Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության համակարգին առնչվող հարցեր, տարածաշրջանային և գլոբալ այլ հիմնախնդիներ:
Համաժողովի բացմանն ընթերցվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղերձները: Մասնակիցներին ողջունեց ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Նա ընգծեց, որ համաժողովը լավ առիթ է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ մտքերի և գաղափարների փոխանակման համար:
«Մենք այսօր ականատես ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի նկատմամբ անմիջական ռազմական սպառնալիքին, վարվող հայատյաց քաղաքականությանը: Այդ վարքագիծը ցույց է տալիս, որ Ադրբեջանը շահագրգիռ չէ տարածաշրջանի կայունության հարցում», - շեշտեց ԼՂՀ արտգործնախարարը: