Էրդողանը, Պիկասոն և ծաղրանկարը
Աշխարհում
13:10 29/11/2012

Էրդողանը, Պիկասոն և ծաղրանկարը

Թուրքական «Cumhuriyet» օրաթերթը հրապարակել է Մուսա Քարթի հերթական ծաղրանկարը վարչապետ Էրդողանի մասին: Այս անգամ թեման վարչապետի Իսպանիա կատարած այցն է և ամեն տեղ նախազգուշացումներ անելու նրա սովորությունը: Ծաղրանկարը վերնագրված է այսպես` «Էրդողանը Իսպանիայում էլ նախազգուշացում կանի»:

Ծաղրանկարում պատկերված են Թուրքիայի և Իսպանիայի վարչապետները, նրանց գլխավերևում` Պիկասոյի վրձնած դիմանկարը: Էրդողանը մատնանշելով նկարը` իսպանայի վարչապետին ասում է. «Դուք չեք կարող թույլ տալ, որ ձեր նախնիներն այսպես աղավաղվեն»:

Նշենք, որ Թուրքիայի վարչապետը օրերս Իսպանիայում մասնակցել է Իսպանիա-Թուրքիա 4-րդ համաժողովին և հանդիպում ունեցել այդ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեի հետ: Կողմերի ամփոփված արդյունքների համաձայն` 2011 թվականին Թուրքիայի և Իսպանիայի միջև առևտրաշրջանառության ծավալը կազմել է 10 մլրդ դոլար: Իսկ 2012-ի առաջին 9 ամիսներին այն արդեն հասել է 7.1 մլրդ դոլարի, որի մեջ թուրքական արտահանման մասնաբաժինը կազմում է 2.7մլրդ, իսկ ներմուծումը` 4.3մլրդ դոլար: Իսպանացի գործարարները Թուրքիայում արդեն 7մլրդ եվրո ներդրում են կատարել:

Placeholder
Էրդողանը, Պիկասոն և ծաղրանկարը