Ռոնալդինյոն երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ
Աշխարհում
13:50 29/11/2012

Ռոնալդինյոն երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ

Բրազիլացի կիսապաշտպան Ռոնալդինյոն մեկ տարով երկարաձգել է պայմանագիրն «Ատլետիկո Մինեյրոյի» հետ: Այս մասին հաղորդում է «Globo Esporte»-ն:

«Ես մնում եմ, որովհետև հիմա այս ակումբում հրաշալի պահեր եմ ապրում: Այստեղ ինձ շատ լավ են վերաբերվում, և մեր թիմը հիանալի երկրպագուներ ունի»,- ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Ռոնալդինյոն «Ատլետիկո Մինեյրո» է տեղափոխվել անցած տարվա հունիսին, «Ֆլամենգոյից»: Այս ժամանակահատվածում նա մասնակցել է 33 խաղի և խփել 10 գոլ:

Placeholder
Ռոնալդինյոն երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրոյի» հետ