Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է Ռոյթերզը` հղում անելով Հյուսթոնի հիվանդանոցի մամուլի քարտուղարին: Որևէ այլ մանրամասն չի հաղորդվում: Բուշ-ավագի մամուլի քարտուղարը մեկնաբանություններ չի արել:
Միաժամանակ այլ ամերիկյան ԶԼՄ-ներ նշում են, որ 88-ամյա Բուշը տառապում է բրոնխիտով ու արդեն մեկ շաբաթ է ուժեղ հազում է: Բուշի կյանքին վտանգ չի սպառնում:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը հաղորդում է, որ Ջորջ Բուշ-կրտսերը տիկնոջ հետ հիվանդանոց է այցելել հորը տեսակցության: Սպասվում է, որ Բուշ-ավագը մոտ օրերս դուրս կգրվի: