Ն. Գալստյան. Չի բացառվում, սրա հետևանքով թուրքական լոբբին կակտիվանա
Քաղաքական
19:11 30/11/2012

Ն. Գալստյան. Չի բացառվում, սրա հետևանքով թուրքական լոբբին կակտիվանա

Ստրասբուգում նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել «Կողմնացույց» (Compass)` մարդու իրավունքների կրթության դասագրքի նոր խմբագրված տարբերակի շնորհանդեսը: Գրքում ապրիլի 24-ը ներառվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, (էջ 581) ինչպես նաև մի քանի այլ տեղերում խոսք է գնում Հայոց ցեղասպանության մասին: Թեմայի առնչությամբ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ:

«Սա իհարկե դրական երևույթ է, և կարծում եմ այս հարցում որոշակի դերակատարում ունեցել են նաև ցեղասպանության ճանաչման օգտին հանդես եկեղ հանձնախմբերը»,- նշեց վերջինս:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրը նրանում է, որ դա ազգային կրթական համակարգի համար նախատեսված դասագիրք չէ, այլ նախատեսված է ուղղակի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացված ՀԿ-ների կողմից իրականացվող ոչ ֆորմալ կրթության համար:

«Չի բացառվում, սրա հետևանքով թուրքական լոբբին կակտիվանա»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Compass»-ը հրապարակվում է Եվրոպայի խորհրդի կողմից և կարելի է համարել, որ արտահայտում է ԵԽ պաշտոնական կարծիքը, քանի որ ինչպես գլխավոր խմբագիր Ռուի Գոմեսը /պորտուգալացի/ այնպես էլ մյուս խմբագիրները ԵԽ պաշտոնյաներ են: Իսկ գրքի նախաբանը սկսվում է ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքով, որն ավատրվում է հետևյալ տողերով` «Ես հավատում եմ, որ այս նոր ձեռնարկը կներշնչի և նոր մոտիվացիա կհաղորդի մարդու իրավունքների կրթությամբ զբաղվողներին իրենց շատ կարևոր աշխատանքի մեջ»:

Placeholder
Ն. Գալստյան. Չի բացառվում, սրա հետևանքով թուրքական լոբբին կակտիվանա