Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնարավոր է ինչ-որ մի ժամանակ աշխարհի վերջը գա, բայց հաստատ ոչ այս տարվա դեկտեմբերի 21-ին, համոզված են ամերիկյան տիեզերական «NASA» գործակալության գիտնականները, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ հղում անելով գործակալության հաղորդագրությանը:
«2012 թվականին աշխարհի վերջ չի լինելու: Մեր մոլորակը չորս միլիարդ տարվա ընթացքում լավ վիճակում է, և այն պնդումները, թե շուտով աշխարհի վերջն է գալու, իրենց հիմքում որևէ գիտական հիմնավորում չունեն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ամերիկացի տիեզերագնացները նշում են, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին սկսվելու է հերթական ձմեռային արևադարձը, բայց այդ օրը վերջին օրը չէ մարդկության համար: Ընդհանրապես, նրանց կարծիքով, մայաները չեն կանխատեսել աշխարհի վերջ. ուղղակի այդ օրը նրանց օրացույցի փուլերից մեկի վերջն է խորհրդանշում:
Ըստ NASA-ի գիտնականների, ժամանակը չի ավարտվում միայն այն պատճառով, որ ձեր տան օրացույցն ավարտվում է դեկտեմբերի 31-ով: Այդպես էլ մայաների օրացույցն ավարտվում է 2012 թ. դեկտեմբերի 21-ով: Այդ ամսաթվին ավարտվում է մի շրջափուլ, սկսվում մեկ այլ շրջափուլ, այնպես, ինչպես որ հունվարի 1-ը: