Բարոզոն այցելեց Մատենադարան
Քաղաքական
13:30 01/12/2012

Բարոզոն այցելեց Մատենադարան

Երևանում երեկ տեղի ունեցած ԵԺԿ և Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովի նպատակով Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այսօր շարունակում է իր պաշտոնական այցը: Ծրագրի շրջանակներում այցելելով Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարանը` նա ուղևորվեց Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ –թանգարան` Մատենադարան:

Մատենադարանում եվրահանձնաժողովի նախագահին ներկայացրեցին թանգարան – ինստիտուտի առօրյա գործունեությունը, պահվող ֆոնդը: Մատենադարանի աշխատակազմի հետ զրույցում Ժոզե Մանուել Բարոզոն կարևորեց համաշխարհային ասպարեզում  գիտամշակութային այս հաստատության դերը` մաղթելով նորանոր ձեռքբերումներ: Այցի ավարտվին կողմերը փոխանակվեցին նվերներով: 

Մատենադարանից Ժոզե Մանուել Բարոզոն ուղևորվեց ՀՀ նախագահի նստավայր: 

Placeholder
Բարոզոն այցելեց Մատենադարան