ՀԱԿ նախաձեռնությունը մարտյան դեպքերի մասին ԱԺ մշտական հանձնաժողովն ընդունեց, բայց պայմանով
Քաղաքական
11:15 03/12/2012

ՀԱԿ նախաձեռնությունը մարտյան դեպքերի մասին ԱԺ մշտական հանձնաժողովն ընդունեց, բայց պայմանով

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության առաջարկությունը 2008-ի մարտյան դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին, այսօր ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն ընդունեց, բայց պայմանով: Այդ պայմանն առաջարկեց հանձնաժողովում մեծամասնություն կազմող Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցություների ներկայացրած պահանջը:

Նրանք առաջարկեցին ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ առաջարկած նախագծի քվեարկությունը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Սակայն նախագծի նախաձեռնողը կարող է մեկ տարվա ընթացքում ցանկացած պահի հարցը դնել քվեարկության: Նախագծի հեղինակներին առաջարկվեց նաև նախագծի որոշման մեջ հիմնավորումներում առկա քաղաքական պնդումները հանել:

Նախագծի հեղինակ Գագիկ Ջհանգիրյանը համաձայնեց մեծամասնության առաջարկին և լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2013-ին կայանալիք նախագահական ընտրություններից հետո Ջհանգիրյանը հանձնաժողովին դարձյալ կներկայացնի որոշման նախագիծը:
 

Placeholder
ՀԱԿ նախաձեռնությունը մարտյան դեպքերի մասին ԱԺ մշտական հանձնաժողովն ընդունեց, բայց պայմանով