Մխիթարյանը` նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Սպորտ
13:50 03/12/2012

Մխիթարյանը` նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Ավանդույթի համաձայն, Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքի այցելուները քվեարկության միջոցով որոշել են ամսվա լավագույն ֆուտբոլիստին: Քվեարկությանն այս անգամ մասնակցել են 583 երկրպագուներ:

Նոյեմբերի ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար պայքարում Հայաստանի ազգային հավաքականի և դոնեցկյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է ձայների 40,14 տոկոսը և գրավել է առաջին տեղը: Երկրպագուների քվեարկությամբ 29,16 տոկոս ձայներով 2-րդն է ճանաչվել բրազիլացի Ֆերնանդինյոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նրա հայրենակից Վիլիանը` 21,10 տոկոս:

Placeholder
Մխիթարյանը` նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ