ՀՀ Ակադեմիայի թղթակից անդամը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով
Կրթություն, գիտություն
15:08 04/12/2012

ՀՀ Ակադեմիայի թղթակից անդամը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով

ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ, Ա.Բ. Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Լևոն Թավադյանը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2012թ. մրցույթի դափնեկիր:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից, քիմիական և կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Լևոն Թավադյանը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով:

Այս շքանշանը ամեն տարի, սկսած 2007թ-ից, շնորհվում է երկու ռուսական և մեկ օտարերկրյա գիտնականների և 2 ռուսաստանյան և մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում և հասել են նշանակալից գիտական և գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի և կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:

Placeholder
ՀՀ Ակադեմիայի թղթակից անդամը պարգևատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով