ԱՆ. Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպքից հաստատվել է միայն 10-ը
Առողջություն
10:28 04/12/2012

ԱՆ. Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպքից հաստատվել է միայն 10-ը

Սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:

Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի  55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է: Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը:

Նախորդող նորություններ՝
ԱՆ. Սիբիրախտով հոսպիտալացված հիվանդ չկա


Գեղարքունիքում սիբիրախտի նոր դեպքեր են գրանցվում. Կարանտինը երկարաձգվում է

Նոր տվյալներ սիբիրախտի վերաբերյալ

Placeholder
ԱՆ. Սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի 55 դեպքից հաստատվել է միայն 10-ը